Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի ա կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Մայիսյանի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Անյա Ասատուրի Ահարոնյանի 2025 թվականի ապրիլի 17-ի թիվ 2021 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության «Մայիսյանի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Անյա Ասատուրի Ահարոնյանին 2025 թվականի ապրիլի 18-ից ազատել զբաղեցրած պաշտոնից՝ համաձայն իր դիմումի։
2.Նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության «Մայիսյանի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Անյա Ասատուրի Ահարոնյանի պարտականությունները վերապահել Հայաստանի Հանրապետության «Սարդարապատի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն՝ Ավետիս Խաչիկի Նիկողոսյանին:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: