Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 172
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N TEAM
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱԼԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետովՀայաստանի Հանրապետության Քաղաքացիական  օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ տեխնիկական տնօրեն Գ․ Գևորգյանի 2025 թվականի մայիսի 02-ի թիվ 997/25-1 գրությունը և Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը`

ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1․ Տալ համաձայնություն, «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ին՝ Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող /հիմք սեփականության իրավունքի վկայական՝ 2489258, տրված 10.04.2008./ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Կոմիտաս փողոց 29 հասցեում գտնվող թիվ 2 մշակույթի տան տարածքից վարձակալությամբ տրամադրված տարածքի վարձակալության ժամկետը երկարացնելու մինչև 20.08.2030 թվականը՝ բջջային կայանի տեղադրման նպատակով /տանիքը՝ բջջային ու ռադիոռելեային ալեհավաքների և լարուղիների տեղակայման, տանիքի տակը՝ սարքավորումների տեղակայման համար/:

2. Տարածքի վարձակալության վճարը թողնել անփոփոխ՝ ամսական 125000/ մեկ հարյուր քսանհինգ հազար/ ՀՀ դրամ:

3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԼԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner