Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, 29-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հաստատել համայնքի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը 602808,9 հազար դրամ. որից վարչական մասի ազատ մնացորդը` 395500,9 հազար դրամ և ֆոնդային մասի ազատ մնացորդը` 207308,0 հազար դրամ,
2)Համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդը` 395500,9 հազար դրամը,ուղղել բյուջեի ֆոնդային մաս:
3) Բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա. 01 բաժին 6 խումբ 1 դաս` «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 116057,8 հազար դրամով,«Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածն ավելացնել 15000,0 հազար դրամով, «Հող» 5411 հոդվածն ավելացնել 5000,0 հազար դրամով,
բ. 04 բաժին 5 խումբ 1 դաս` «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 434581,1 հազար դրամով,
գ. 05 բաժին 1 խումբ 1 դաս` «Աղբահանում» ծրագրի ծախսերի «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» 4239 հոդվածն ավելացնել 5000,0 հազար դրամով,
դ.09 բաժին1 խումբ 1 դաս` «Նախադպրոցական կրթություն» ծրագրի ծախսերի «Սուբվենցիաներ ոչ-ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին» 4511 հոդվածն ավելացնել 1300,0 հազար դրամով, ««Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 25000,0 հազար դրամով, «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածն ավելացնել 2260,0 հազար դրամով,«Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածն ավելացնել 4910,0 հազար դրամով,
ե.11 բաժին 1 խումբ 2 դաս՝ «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածը պակասեցնել 6300,0 հազար դրամով:
- Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3,4,5 հավելվածների:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
|