Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի Մարզի Արմավիր Համայնքի Արմավիր քաղաքի սանիտարական մաքրման սխեման` համաձայն հավելվածի:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից: |