Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիրի քաղաքապետարանի մշակույթի տան տնօրեն Ն.Նազարեթյանի 2019 թվականի հունվարի 21-ի թիվ 0115 զեկուցագիրը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ է 1. Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 23-ի <<Արմավիրի քաղաքապետարանի մշակույթի տուն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>>թիվ 89-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին 1.1 Որոշման հավելվածով հաստատված 2-րդ մասի 4-րդ տողի <<ռեժիսոր >> բառի փոխարեն կարդալ <<մշակութային միջոցառումների կազմակերպիչ-ռեժիսոր>> բառերը 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |