Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդև 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և 29-րդ հոդվածով `
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 058 Նորոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները:
1)Համայնքի բյուջեի եկամտային մասում՝
տող 1255, «Պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումները (սուբվենցիաներ)» ավելացնել 653,8 հազարդրամով,
տող 1392՝ «Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքեր»րն ավելացնել 11816,5 հազար դրամով.
2) Համայնքի բյուջեի ծախսային մասում՝
ա. 01 բաժին 1 խումբ 1 դաս՝ «Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում» ծրագրի ծախսերի «Կապի ծառայություններ» 4214 հոդվածը պակասեցնել 9.1 հազար դրամով, «Տրանսպորտային սարքավորումներ» 5121 հոդվածը պակասեցնել 9000,0 հազար դրամով՝ և ավելացնել 05 բաժին 1 խումբ 1 դաս «Աղբահանում»ծրագրի «Տրանսպորտային սարքավորումներ»հոդվածին հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի «Բարեկարգում»տնօրինության տնօրեն Ա. Հարությունյանի 05.04.2022թ. թիվ 1762 զեկուցագիրը Ջրցան ավտոմեքենաների հրատապ ձեռքբերման մասին, ինչպես նաև ԱՔ-ԷԱՃԱՊՁԲ-22/3 ծածկագրով գնման ընթացակարգը հայտարարել չկայացած՝ հաշվի առնելով «Գնումների մասին»ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ կետը, այն է՝ դադարել է գոյություն ունենալ գնման պահանջը:
բ. 01 բաժին 3 խումբ 1 դաս՝ «Աշխատակազմի (կադրերի) գծով ընդհանուր բնույթի ծառայություններ» ծրագրի ծախսերի «Կապի ծառայություններ» 4214 հոդվածն ավելացնել9.1հազարդրամով,
գ. 01 բաժին 6 խումբ 1դաս՝ «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)»ծրագրի ծախսերի «Կոմունալ ծառայություններ» 4213 հոդվածն ավելացնել 1000,0 հազար դրամով /Մյասնիկյան գյուղի Շահումյան, Մյասնիկյան, Ավետիսյան փողոցների կոյուղագծերի մաքրում/, «Այլ կապիտալ դրամաշնորհներ» 4657 հոդվածը` 3838,4հազար դրամով /Մյասնիկյան գյուղի դպրոցի մարզահրապարակի կառուցման ծրագրի համաֆինանսավորում ծրագրի 10%-իչափով/, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածը` 2453,7 հազար դրամով / Մյասնիկյան գյուղի շենքերի մուտքերի դռներ և պատուհաններ/, «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածն ավելացնել 2000,0 հազար դրամով /Արարատյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում լուսացույցներ տեղադրելու համար/,
դ. 04 բաժին 5 խումբ 1 դաս՝ «Տրանսպորտ»ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 12245.0 հազար դրամով /2021թ. սուբվենցիոն ծրագրով Լուկաշին համայնքի Հ. Ավետիսյան փողոցի կատարված սալարկման աշխատանքների 70%/,
ե.04 բաժին 9 խումբ 1 դաս` «Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի ծախսերի 8411 հոդվածն ավելացնել -12541,6 հազար դրամով /հողի օտարումից մուտքեր/,
զ. 06 բաժին 3 խումբ 1 դաս՝ «Ջրամատակարարում»ծրագրի ծախսերի 5112 հոդվածն ավելացնել 176.2 հազարդրամով /Լենուղի ջրամատակարարման ցանցի կառուցման տեխնիկական և հեղինակային հսկողության համայնքի մասնաբաժնի չափով/,
է. 08 բաժին 2 խումբ 3 դաս՝ «Մշակույթի տներ, ակումբներ»ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 7202,6 հազար դրամով /2021թ. սուբվենցիոն ծրագրով Մյասնիկյանի մշակույթի տան մասնակի վերանորոգման համայնքի մասնաբաժին/,
ը.09 բաժին 1 խումբ 1 դաս՝ «Նախադպրոցական և տարրական ընդհանուր կրթություն» ծրագրի ծախսերի Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 280,6 հազար դրամով/ Մյասնիկյան գյուղի մանկապարտեզի վերանորոգման տեխնիկական հսկողության գումար/,
թ.09 բաժին 5 խումբ 1 դաս՝ «Արտադպրոցական կրթություն»ծրագրի ծախսերի «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» 4637 հոդվածն ավելացնել 653,8 հազար դրամով, «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսականպետական (hամայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածն ավելացնել 2132,0 հազար դրամով, որից 1540,0հազարդրամըերաժշտականդպրոցինաշխատակիցներիաշխատավարձերիևվերջնահաշվարկիհամար, 238,0 հազարդրամը արվեստի դպրոցին մուտքի վերանորգմանն անհրաժեշտ նյութեր ձեռք բերելու համար, իսկ 354,0 հազար դրամը մարզադպրոցին թենիսի սեղանև պարագաներ ձեռքբերման համար.
ժ.11 բաժին1 խումբ2 դաս՝«ՀՀհամայնքներիպահուստայինֆոնդ» ծրագրի ծախսերի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածը պակասեցնել 18786,9 հազար դրամով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: