Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 31-ի թիվ 017-Ն որոշումը և «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 1 մսուր-մանկապարտեզ», «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 6 մսուր-մանկապարտեզ», «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ», «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների տնօրենների 2024 թվականի մայիսի 15-ի համապատասխանաբար թիվ 2927, 2928, 2929 և 2930 զեկուցագրերը և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի արտոնությունը կիրառել՝ համաձայն հավելված 1-ի:
2.Համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվողների համար տեղական վճարի դրույքաչափի 50 % նվազեցում արտոնությունը կիրառել՝ համաձայն հավելված 2-ի:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և տարածվում է 2024 թվականի մայիսի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: |