Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ, 160-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1599-Ն որոշման 1-ին կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի լիազորություններն իրականացնող Անահիտ Բարսամյանի 2024 թվականի դեկտեմբերի 04-ի թիվ 6688 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի լիազորություններն իրականացնող Անահիտ Բարսամյանին տրամադրել 2024 թվականի ամենամյա արձակուրդի 7 աշխատանքային օրերը՝ 2024 թվականի դեկտեմբերի 06-ից (05.04.2024թ. - 05.04.2025թ. ժամանակահատվածի համար):
2.Անահիտ Բարսամյանին՝ աշխատանքի ներկայանալ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին:
3.Նշված ժամանակահատվածում Անահիտ Բարսամյանի պարտականությունները վերապահել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հոգեբան՝ Հռիփսիկ Պապյանին:
4.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվապահին՝ ի գիտություն:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: