Ղեկավարվելով «Տեղական իրքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղ. Նարինե Ազոյանի 2023թ. նոյեմբերի 20-ի թիվ 6417 և քաղ. Ռիմա Մկոյանի լիազորված անձ Արեգ Ազոյանի 2023թ. նոյեմբերի 20-ի թիվ 6418 դիմումները.
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն քաղ. Նարինե Ազոյանին և քաղ. Ռիմա Մկոյանին, իրենց վարձակալությամբ տրամադրված՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Հացիկ գյուղում գտնվող, Արմավիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք վկայական` 0109643, տրված` 01.11.2011թ./ 3,0 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 04-058-0204-0002/, այսուհետ Գույք, հանձնել ենթավարձակալության՝ այլ անձի:
2. Սահմանել, որ ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել անշարժ գույքի վարձակալության՝ 27.07.2007թ. սեղ. Նո 4056 պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով:
3. Ենթավարձակալության պայմանագրի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի կանոնները:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |