Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 34.2-րդ կետով, 35-րդ կետի զ) ենթակետով և հիմք ընդունելով Հակոբ Հունանյանի 08.06.2021 թվականի թիվ 2106 դիմումը` ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հակոբ Հունանյանի կողմից ինքնակամ կառուցված Ջիվանու փողոց 10 հասցեում գտնվող Արմավիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք վկայական` 02092022-04-0060, տրված՝ 02.09.2022թ./14.8 քմ մակերեսով տաղավարը /կադաստրային ծածկագիր՝ 04-001-0072-0056-001/ և դրա զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.0016 հա մակերեսով, խառը կառուցապատման գործառնական նշանակության, բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 04-001-0072-0056/, այսուհետ Գույք վարձակալությամբ` որպես կրպակ օգտագործելու նպատակով, տրամադրել Հակոբ Հունանյանին:
2. Վարձակալության ժամկետ սահմանել 10 տարի:
3. Սահմանել.
ա) առաջին հինգ տարվա ընթացքում /գույքի/մեկ քմ մակերեսի վարձակալության վճարը՝ յուրաքանչյուր տարվա համար 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ:
բ) յուրաքանչյուր հինգ տարին մեկ վարձակալության վճարը ենթակա է վերանայման` գործող վարձավճարի 30 %-ի չափով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |