Այսօր: Կիրակի, 1 Սեպտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 105
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N ավագանի
 

Զեկ. ՆԱՐԻՆԵ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի դատախազության 2024 թվականի հունիսի 19-ի թիվ ՄԳ/9096-24 առաջարկությունը․

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1․Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի 2007 թվականի հունվարի 18-ի թիվ 19-Ա և  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 13-ի թիվ 272-Ա որոշումները վերացնելու և դրանց անվավերության հետևանքները կիրառելու պահանջների մասին Հայաստանի Հանրապետության վարչական դատարան հայց ներկայացնելու համար։

2Լիազորել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Իրավաբանական բաժնի պետի Ալինա Ալեքսանի Հովհաննիսյանին, ծնված՝ 04․10․1981թ․, նույնականացման քարտ՝ 007900525, տրված 07․07․2015թ․, 048-ի կողմից, սույն գործով Արմավիր համայնքի ավագանու անունից  հանդես գալու Հայաստանի Հանրապետության դատական բոլոր ատյաններում, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեում և գործի շրջանակներում պետական այլ մարմիններում։

3Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱՐԻՆԵ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner