Արմավիրիքաղաքապետի 2008 թվականի մարտի 27-ի թիվ 113-Ա որոշմամբ Արմավիր քաղաքի, Բաղրամյանփողոցիթիվ25/1 շենքի թիվ 1 ավտոտնակժամանակավոր հասցեում գտնվող 20,0 քմմակերեսովհողամասըկառուցապատմանիրավունքով3 (երեք) տարիժամկետով հատկացվել էքաղաքացի Ղարիբ Առաքելյանին, համաձայն որի Արմավիրի քաղաքային համայնքի ևՂարիբ Առաքելյանի միջև 2008թվականի ապրիլի 18-ին կնքվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր՝ /սեղ. նո 1907/:
Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետը լրացել է:
Քաղաքացի Ղարիբ Առաքելյանը մինչ օրս բարեխղճորեն և լրիվ ծավալով կատարել է իր՝կառուցապատողի պարտականությունները:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 441-րդ,466-րդ, 468-րդ հոդվածների 1-ին մասերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, 60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի24-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիրի քաղաքային համայնքի և Ղարիբ Առաքելյանի միջև 2008թվականի ապրիլի 18-ինկնքվածհամայնքային սեփականություն հանդիսացող հողամասիկառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի 9.1 կետը ևընդառաջելով քաղաքացիՂարիբ Առաքելյանի 2024 թվականի սեպտեմբերի 24-իթիվ 5373 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄԵՄ
1. Արմավիրքաղաքային համայնքի ևՂարիբ Առաքելյանիմիջև 2008թվականի ապրիլի 18-ինկնքվածհամայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում՝/սեղ.նո 1907/ կատարել փոփոխություններ.
1) Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետն երկարացնել մինչև 18.04.2029թվականը:
2) Պայմանագրի 5.1 կետում՝ կառուցապատման իրավունքի տարեկան վճարը կազմում է «1000(մեկ հազար)»բառերիփոխարենկարդալ«24000(քսանչորս հազար)» բառերը:
2. Իրավաբանական բաժնին` քաղաքացի Ղարիբ Առաքելյանիհետկնքելհամաձայնագիր`2008թվականի ապրիլի 18-ինկնքված /սեղ. նո 1907/ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասիկառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրումփոփոխություններկատարելումասին:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: