Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի գյուղ Արաքս, Ա. Սիմոնյան փողոց , 66 հողամասում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, Արմեն Ֆյոդորի Պողոսյանի 14․02․2025 թվականի թիվ 0925 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Վերականգնել Ֆիամետա Վարազդատի Պողոսյանին (ծնվ․ 01․12․1949թ․) և Արմեն Ֆյոդորի Պողոսյանին (ծնվ․ 22․01․1981թ․) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Արաքս, 04-016-0022-0038 կադաստրային ծածկագրում գտնվող գտնվող 0․0677 հա օրինական հողամասի վրա 1960թ․, 1965թ. և 1970թ. կառուցված 118,4 քմ մակերեսով բնակելի տան, 1980թ․ կառուցված 43,70 քմ մակերեսով խոհանոցի նկատմամբ, իսկ 2007թ. կառուցված 60,0 քմ մակերեսով ծածկը, 2021թ. կառուցված 14,8 քմ մակերեսով թռչնանոցը, 2020թ. կառուցված 47,40 քմ մակերեսով անասնաշենքը, 2021թ. կառուցված 52,0 քմ մակերեսով ծածկը և 2023թ. կառուցված 10,70 քմ մակերեսով օժանդակ շինությունը համարել ինքնակամ։
2․ Ֆիամետա Վարազդատի Պողոսյանին և Արմեն Ֆյոդորի Պողոսյանին պատկանող 04-016-0022-0038 կադաստրային ծածկագրից գույքին տալ ճշտված հասցե ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք , գյուղ Արաքս, Ա. Սիմոնյան փողոց , 66 բնակելի տուն։
3․ Ընդունել ի գիտություն , որ
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4․ Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության Օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: