Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N անշարժ գույքի արտոնություն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ անշարժ գույքի արտոնություն


Զեկ. ՄԵԼԱՆՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 429-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական ՀԿ նախագահ Ա. Հ. Թադևոսյանի 18.02.2021թ. թիվ 0655 գրությունը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԿ-ին սեփականության իրավունքով պատկանող` Արմավիր քաղաքի Նանսենի փ. 50 հասցեում գտնվող անշարժ գույքը նվիրատվությամբ հանձնվում է Արմավիր համայնքին, գույքի նկատմամբ նախորդ տարիների համար հարկային պարտավորություններ չկան, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը`

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

1.2021 թվականի անշարժ գույքի հարկի արտոնություն սահմանել Արմավիր քաղաքի Նանսենի փ. 50 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ` ընթացիկ տարվա համար 42027/քառասուներկու հազար քսանյոթ/ ՀՀ դրամ:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵԼԱՆՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner