Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Ն. Ավետիսյանի` 2023 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 5318 զեկուցագիրը՝ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Արմավիր համայնքի ավագանու՝ 2023 թվականի մարտի 31-ի թիվ 021-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հավելվածի 1-ին կետի «26» թիվը փոխարինել «27» թվով:
2) որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ տողը կարդալ հետևյալ խմբագրությամբ.
4
|
Մշակույթի տան պատասխանատու
|
5.0
|
118.000
|
3) հավելվածի «Ընդամենը» տողի «Հաստիքային միավորները» սյունակի «25.5» թիվը փոխարինել «26.5» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |