Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-դ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով`Արմավիր համայնքի ավագանին որոշում է.
1. Արմավիր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի <<Արմավիր համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 140-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ համաձայն N1,N2,N3,N4 հավելվածների.
1) Արմավիր համայնքի 2018թ. բյուջե եկամուտները ավելացնել 330,0 հազ. դրամով, այդ թվում
1,1)Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտներ 1393 տողին ավելացնել 330,0 հազար դրամ:
2) Արմավիր համայնքի 2018թ. բյուջեի ծախսերը ավելացնել 330,0 հազար դրամով, այդ թվում՝
2,1) 01 բաժնի 3 խմբի 3 դասի <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> ծրագրի ծախսերի <<Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ>> 4111 հոդվածին ավելացնել 1000.0 հազար դրամ:
2,2) 05 բաժնի 1 խմբի 1 դասի <<Աղբահանություն>> ծրագրի <<Բարեկարգում>> տնօրինության ծախսերին ավելացնել 1264,0 հազար դրամ, այդ թվում << Տրանսպորտային նյութեր>> 4264 հոդվածին 934,0 հազար դրամ՝ պահեստամասեր ձեռք բերելու համար և <<Այլ նպաստներ բյուջեից>> 4729 հոդվածին 330,0 հազար դրամ՝ այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման համար:
2.3) 10 բաժնի 7 խմբի 1 դասի <<Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)>> ծրագրի ծախսերին ավելացնել 3140,0 հազար դրամ, որից <<Այլ նպաստներ բյուջեից>> 4729 հոդվածին ավելացնել 500.0 հազար դրամ՝ սոցիալապես անապահով թվով 10 ընտանիքներին 50 հազարական դրամ օգնություն հատկացնելու համար(ցուցակը կցվում է) և <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին >> 4819 հոդվածին ավելացնել 2640.0 հազար դրամ՝ սոցիալապես անապահով ընտանիքների թվով 40 երեխաների ամառային հանգիստը 12 օր Սևանի ափին <<Օգնիր և աջակցիր >> ԲՍՀԿ -ի կողմից կազմակերպվող <<Զվարճալի ամառ-2018>> ծրագրի շրջանակներում անցկացնելու համար:
2,4) 11 բաժնի 1 խմբի 2 դասի <<ՀՀ համայնքերի պահուստային ֆոնդ>> ծրագրի ծախսերի <<պահուստային ֆոնդ>> 4891 հոդվածից պակասեցնել 5074,0 հազար դրամ:
3) Արմավիր համայնքի 2018թ. բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից: