Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ , 35-րդ և 51-րդ կետերով , Արմավիր համայնքի ավագանու 2023թ․ դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը և Գոհար Աբրահամի Երիցյանի 09․04․2025թ․ թիվ 1846 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Գոհար Աբրահամի Երիցյանին (ծնվ. 15.04.1992թ.) և Գուրգեն Գրենիկի Հովագիմյանին (ծնվ. 19.01.1992թ.) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր, 110-րդ թաղամաս, 160 և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր, 110-րդ թաղամաս, 161 հասցեներում գտնվող գույքային միավորներին տալ միասնական հասցե՝ Հայաստանի Հանապետության Արմավիրի մարզի, Արմավիր համայնք, քաղաք Արմավիր, 110-րդ թաղամաս, 160 հողամաս։
2․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
4․ Սույն որոշումն ուժը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության Վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։