Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, 29-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով,`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1) Բյուջեի եկամտային մասում`
ա.Բյուջետային տող 1392՝ «Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքեր» եկամտատեսակն ավելացնել 31047,6 հազար դրամով՝ սահմանելով 548398,6 հազար դրամ.
2) Բյուջեի ծախսային մասում`
ա․ 01 բաժին 6 խումբ 1 դաս` «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի ծախսերի «Այլ կապիտալ դրամաշնորհներ» 4657 հոդվածն ավելացնել 5000,0 հազար դրամով` ՄԱԶԾ «Դիմակայություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում «#DEMOCoDesign Lab» սոցիալական նորարարության աշխատարանին ներկայցված և հավանության արժանացած ծրագրի համայնքի մասնաբաժինն ապահովելու համար ,
բ.05 բաժին 1 խումբ 1 դաս` «Աղբահանում» ծրագրի ծախսերի «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածն ավելացնել 1000,0 հազար դրամով, «Հայասատանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Բարեկարգում» տնօրինություն հիմնարկում աուդիտի իրականացման համար աուդիտի ծառայություններ ձեռք բերելու նպատակով, «Տրանսպորտային սարքավորումներ» 5121 հոդվածն ավելացնել 5000,0 հազար դրամով` ԶԻԼ մակնիշի ինքնաթափ մեքենա ձեռք բերելու համար,
գ. 09 բաժին 1 խումբ 1 դաս` «Նախադպրոցական կրթություն» ծրագրի ծախսերի «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267 հոդվածն ավելացնել 720,0 հազար դրամով, «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածն ավելացնել 4832,0 հազար դրամով,«Սուբվենցիաներ ոչ-ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին» 4511 հոդվածն ավելացնել 13211,5 հազար դրամով, «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածն ավելացնել 22724,8 հազար դրամով, «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածն ավելացնել 3322,8 հազար դրամով,
դ.11 բաժին 1 խումբ 2 դաս՝ «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածը պակասեցնել 24763,5 հազար դրամով:
2. Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3,4 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |