Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով , Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 4-րդ կետով ,10-րդ հոդվածի 5-րդ կետով , հիմք ընդունելով քաղաքացի Միսակ Խլղաթյանի 14․03․2025թ․ թիվ 1431 դիմումը , Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով , հիմք ընդունելով «ԱՐՄԱՎԻՐ-3» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Քաղաքացի Միսակ Պավլիկի Խլղաթյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության վկայական թիվ 24082023-04-0052) Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում գտնվող 04-001-0018-0049 կադաստրային ծածկագիր ունեցող 0․0134 հա մակերեսով հողամասից 0․0033 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել բնակավայրերի խառը կառուցապատումից՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման ։
2․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից։