Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 34-րդ հոդվածով
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի և համայնքապետարանին փոխառությամբ տրամադրված ծառայողական ավտոմեքենաների շահագործման համար վառելիքի ծախսի ամսական չափաքանակները սահմանելու և ավագանու 11 փետրվարի 2022 թվականի թիվ 070-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 088-Ա որոշման հավելվածի մեջ կատարել հետևյալ լրացումը.
19
|
Գույքահարկի հաշվառման, սպասարկման և հավաքագրման բաժին
|
40 լիտր
|
-
|
2. Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: |