Ղեկավարվելով §Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ և 75-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 29.12.2011 թ. Թիվ 1920 Ն որոշման 62, 63 կետերի և հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 87 եզրակացությունը`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Համաձայնություն տալ Արմավիր քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու վերաբերյալ, համաձայն որի <<Միլաքս Գրուպ>> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Փ/Ա 18 կահույքի ֆաբրիկայի հասցեում գտնվող 04-001-0551-0008 ծածկագրի 3.7459 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների նպատակային նշանակության հողամասը փոխադրել էներգետիկայի, կապի, տրասնպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նշանակության օբյեկտների` էներգետիկայի հողերի:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |