Ղեկավարվելով <<Տեղական ինքանակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ և 42-րդ կետերով, <<Նվազագույն ամսական աշխատավարձի մասին>> ՀՀ օրենքով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-502-Ն օրենքը՝ 1. Արմավիրի համայնքապետարանի և համայնքի ենթակայության բոլոր կազմակերպություններում 1974թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված աշխատողների ամսական աշխատավարձը սահմանել ոչ պակաս 93288 դրամ՝ ներառյալ բոլոր պարտադիր հարկերն ու վճարները:
2. Սույն Որոշման գործողությունը տարածվում է 2021թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: |