Հայաստանի Հանրապետության Արմավիրի քաղաքապետի 2010 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 648-Ա որոշմամբ Արմավիր քաղաքի, Արարատյան փողոց թիվ 5/1 հասցեումգտնվող 32,0 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով 15 (տասնհինգ) տարի ժամկետով հատկացվել է մրցույթում հաղթող ճանաչված քաղաքացի Արթուր Հովհաննիսյանին, համաձայն որի Արմավիրիքաղաքային համայնքիև Արթուր Հովհաննիսյանի միջև 2011 թվականի հունվարի 26-ին կնքվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր՝ /սեղ. նո 398/:
Այնուհետև 2024 թվականի հոկտեմբերի 29-ին քաղաքացի Արթուր Վաչագանի Հովհաննիսյանը Արմավիր քաղաքի, Արարատյան փողոց թիվ 5/1 հասցեում գտնվող 0,0032 հա հողամասի կառուցապատման իր իրավունքը վաճառել է քաղաքացի Երեմ Ռոմիկի Մկրտչյանին՝ հիմք 29.10.2024 թվականին կնքված կառուցապատման իրավունքի առուվաճառքի պայմանգիր՝ /սեղ. նո 3175/:
Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետը լրացելէ:
Քաղաքացի Երեմ Ռոմիկի Մկրտչյանը բարեխղճորեն և լրիվ ծավալով կատարել է իր՝ կառուցապատողի պարտականությունները:
ՂեկավարվելովՀայաստանիՀանրապետությանՔաղաքացիականօրենսգրքի 466 և 468 հոդվածների 1-ին մասերով, «Վարչարարությանհիմունքներիևվարչականվարույթիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, 60-րդհոդվածներով, «Տեղականինքնակառավարմանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 35-րդհոդվածի 1-ին մասի 24-րդկետով, Արմավիր քաղաքային համայնքի և Արթուր Հովհաննիսյանի միջև 2011թվականի հունվարի 26-ինկնքվածհամայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի 9.1 կետն, ընդառաջելով քաղաքացի Երեմ Ռոմիկի Մկրտչյանի 2025 թվականի հունիսի26-իթիվ դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Արմավիրի քաղաքային համայնքի և Երեմ Ռոմիկի Մկրտչյանի միջև 2011 թվականի հունվարի 26-ին կնքվածհամայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում /սեղ. նո 398/ կատարել փոփոխություններ.
1) Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետն երկարացնել մինչև 26.01.2040 թվականը:
2) Պայմանագրում՝ կառուցապատման իրավունք ունեցող անձ՝ «Արմավիր քաղաքի Շահումյան փողոց 39 շենք, 16 բնակարանի բնակիչ, քաղաքացի Արթուր Հովհաննիսյան» բառերի փոխարեն կարդալ՝ «քաղաքացի Երեմ Ռոմիկի Մկրտչյան, ծնված՝ 29.11.1978թ., հաշվառված` ՀՀ Արմավիրի մարզ, Արմավիր համայնք, քաղաք Արմավիր, Չարենցի փողոց, 21 տուն»բառերը:
3) Պայմանագրի 5.1 կետում նշված կառուցապատման իրավունքի տարեկան վճարը կազմում է «115200 (մեկ հարյուր տասնհինգ հազար երկու հարյուր)»բառերի փոխարեն կարդալ՝ «256000 (երկու հարյուր հիսունվեց հազար)» բառերը:
2. Իրավաբանականբաժնին` քաղաքացի Երեմ Ռոմիկի Մկրտչյանի հետ կնքելհամաձայնագիր` 2011 թվականի հունվարի 26-ին /սեղ. նո 398/ կնքվածհամայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրումփոփոխությունկատարելումասին:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: