Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով, 159-րդ հոդվածի 1-ին մասով, 163-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Այգեվանի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Խաչիկ Նիկողոսյանի 2025 թվականի սեպտեմբերի 08-ի թիվ 4520 դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության «Այգեվանի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Խաչիկ Նիկողոսյանին տրամադրել 2025 թվականի ամենամյա արձակուրդի 10 աշխատանքային օրերը՝ 2025 թվականի սեպտեմբերի 10-ից (01.03.2025թ - 01.03.2026թ. ժամանակահատվածի համար):
2.Խաչիկ Նիկողոսյանին՝ աշխատանքի ներկայանալ 2025 թվականի սեպտեմբերի 24-ին:
3. Նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության «Այգեվանի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Խաչիկ Նիկողոսյանի պարտականությունները վերապահել Հայաստանի Հանրապետության «Սարդարապատի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ավետիս Նիկողոսյանին։
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: