Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը ,ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր 16․05․2025թ․ և Արմենակ Հարությունի Հարությունյանի 12.06․2025 թվականի թիվ 3030 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Սուսաննա Սերյոժայի Պետրոսյանին (ծնվ․ 30․07․1972թ․),Անի Արմենակի Հարությունյանին (ծնվ․ 30․10․1990թ․),Արմենակ Հարությունի Հարությունյանին (ծնվ․ 10․06․1965թ․) և Արմինե Հարությունի Հարությունյանին (ծնվ․ 24․11․1969թ․) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արաքս գյուղում գտնվող 04-016-0114-0020 կադաստրային ծածկագրով 2500,0 քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած 114,0 քմ մակերեսով հողամասը անհատույց հատկացնել նրան՝ սեփականության իրավունքով։
2․ Սույն որոշմամբ սահմանված իրավունքները ենթակա են պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու , հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի ) նախապատրաստման համար սահմանված տեղական վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
4․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։