1.Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ մասով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1094-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 31.03.2021թվականի թիվ 2-5 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր 3, միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման Արմավիր՝ Այգեվան, Լենուղի, Լուկաշին, Խանջյան, Հացիկ, Մայիսյան, Նորավան, Սարդարապատ համայնքի, գլխավոր հատակագծի նախագիծը (գոտեվորման մախագիծը) հաստատելու մասին:
2.Գլխավոր հատակագծով սահմանված՝ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությունները համարել փոփոխված «Քաղաքաշինության մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթի պահանջի ապահովման պայմանով և հավելվածի «Հողերի նպատակային և գործառական նծանակությունների փոփոխություններ (հողամասերի կատեգորիաների տրանսֆորմացիան)» գծագրին (Այսուհետ Գծագիր) և նրանում սահմանված կառուցապատման փուլերին համապատասխան: |