Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 4-րդ կետով ,10-րդ հոդվածի 5-րդ կետով , Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով , հիմք ընդունելով «ԱՐՄԱՎԻՐ-3» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Արմավիր համայնքին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում գտնվող՝ 04-001-0064- կադաստրային ծածկագրից, 0․00824 հա մակերեսով գույքի գործառնական նշանակությունը փոխադրել բնակավայրերի հասարակական կառուցապատումից՝ բնակավայրերի խառը կառուցապատման ։
2․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից։