Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին: Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, «Պետական ոչ առեվտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ», «է» կետերով և 3-րդ մասով, 25-րդ հոդվածով`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Լենուղի համայնքի արվեստի դպրոց«» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն), (գտնվելու վայրը` Հայաստան 0926, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Լենուղի 3-րդ փողոց, 18 շենք, գրանցման համարը` 83.215.1186470):
2.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ստեղծել լուծարային հանձնաժողով:
3.Լուծարային հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել կազմակերպության լուծարման գործընթացը և 20-օրյա ժամկետում լուծարումից հետո մնացած գույքը հանձնել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմ» կառավարչական հիմնարկի տնօրինությանը: |