Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2011թ․ թիվ 1920-Ն որոշման 54-րդ և 55-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-18 դրական եզրակացությունը և Սիմոն Սիմոնյանի 21.11.2023թ․ թիվ 6452 դիմումը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Լերմոնտով փողոց 105 հասցեում գտնվող / կադաստրային ծածկագիր 04-001-0503-0008 / Սիմոն Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող 2.2495 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլարտադրական նպատակային նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման հողերի գործառնական նշանակության:
2.Կատարել փոփոխությունը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արմավիր-3 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |