Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



24 հոկտեմբերի 2024 թ.

ՆՎԱՐԴ ՄԱՄԻԿՈՆԻ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ՈՐԴՈՒՆ՝ ՄԱՄԻԿՈՆ ԳԵՆԻԿԻ ՇԱՀԻՆՅԱՆԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՔ ԲԱԺՆԵՄԱՍԸ ԳՐԱՎԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերովՀայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի գյուղի 7-րդ փողոցի 8 տան բնակիչ Նվարդ Մամիկոնի Շահինյանի՝ Արմավիրի համայնքապետարան մուտքագրված 2024 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 5891 դիմումը և Արմավիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 18 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը` 

որոշում եմ.

1.Թույլատրել Նվարդ Մամիկոնի Շահինյանին /ծնված 29․11․1986թ./ գրավադրելու իր անչափահաս որդուն՝ Մամիկոն Գենիկի Շահինյանին /ծնված 24․09․2018թ./ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով հասանելիք ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի գյուղի 3-րդ փողոցի թիվ 82 հասցեում գտնվող, 04-044-0001-0006 կադաստրային ծածկագրով, 0․163 հա մակերեսով բնակելի տան 4/5 բաժնային մասը։

2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին` որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝b801f4a4-697a-4330-bf39-2d1f1235e437



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner