Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 137-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի թիվ 32 կարգադրությամբ՝ Արմավիր համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծված մշտական հանձնաժողովի 2024 թվականի մարտի 20-ի թիվ 1802 եզրակացությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեի «Սոցիալական հատուկ արտոնություններ» 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի ծախսերի 4729 հոդվածի միջոցներից օգնություն հատկացնել սոցիալապես անապահով ընտանիքներին` համաձայն հավելվածի:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |