Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստան Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-689-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Նաջարյանի 2021 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 3540 գրությունը`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Տալ համաձայնություն Արմավիր համայնքի սեփականության իրավունքով պատկանող` Արմավիր քաղաքի Ա. Ջիվանու փ. 40 հասցեում գտնվող վարչական շենքի առաջին հարկի տարածքից 110.0 քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին` Արմավիրում երիտասարդական կենտրոն հիմնելու և գործունեություն ծավալելու նպատակով:
2.Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր` 5 տարի ժամկետով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |