Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 120
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N փոփոխություններ
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ փոփոխություններ


Զեկ. ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 101-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի և 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

1.Հայաստանի Հանպետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 101-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն N1, N2, N3, N4 հավելվածների.

1)Արմավիր համայնքի 2021 թ. բյուջեի եկամուտները պակասեցնել 27113.5 հազար դրամով,այդ թվում.

ա.Գույքահարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող շենքերի և շինությունների 1111 տողից պակասեցնել 10000,0 հազար դրամ:

բ.Հողի հարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող հողերի համար 1112 տողից պակասեցնել 3000,0 հազար դրամ:

գ.Համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ 1331 տողից պակասեցնել 4386,0 հազար դրամ:

դ.Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար 11307 տողին ավելացնել 400,0 հազար դրամ:

ե.Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար 11308 տողին ավելացնել 1200,0 հազար դրամ:

զ.Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին(սաունաներին) ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար 11309 տողին ավելացնել 1100,0 հազար դրամ:

է.ՀՀ վարչատարածքային միավորների խորհրդանիշերը, որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության,աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվության համար 11313 տողին ավելացնել 100,0 հազար դրամ:

ը.Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի(հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և /կամ մատուցման թույլտվության համար 11315 տեղին ավելացնել 250,0 հազր դրամ:

թ.Համայնքի բյուջե վճարվող պետական տուրքեր 1140 տողին ավելացնել 8910,0 հազար դրամ, որից 1141 տողին` 460,0 հազար դրամ և 1142 տողին` 8450 հազար դրամ:

ժ.Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ 1342 տողից պակասեցնել 246,0 հազար դրամ:

ի.Ոռոգման ջրի մատակարարաման համար վճար 13511 տողին ավելացնել 126,0 հազար դրամ:

լ.Համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար 13513 տողից պակասեցնել 26867,5 հազար դրամ:

խ.Համայնքի վարչական տարածքում ինքնակամ կառուցված շենքերի,շինությունների օրինականացման համար վճար 1352 տողին ավելացնել 3000,0 հազար դրամ:

ծ.Վարչական իրավախախտումների համար ՏԻՄ-ի կողմից պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտներ 1361 տողին ավելացնել 2300,0 հազար դրամ:

2)Արմավիր համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսերը պակասեցնել 27113,5 հազար դրամով, այդ թվում՝ 

ա.01 բաժնի 3 խմբի 1 դասի «Աշխատակազմի (կադրերի) գծով ընդհանուր բնույթի ծառայություններ» ծրագրի «Աշխատողների աշխատավարեր և հավելավճարներ» 4111 հոդվածից պակասեցնել 246,0 հազար դրամ: 

բ.«Այլ մշակույթային կազմակերպություններ» 08 բաժնին 2 խմբի 4 դասի ծրագրով քաղաքի տոնի համար հատկացված գումարից 5000,0 հազար դրամ ուղղել ամանորյա միջոցառումների կազմակերպման ծրագրերին:

գ.«Նախադպրոցական դաստիարակություն» 09 բաժնի 1 խմբի 1 դասի ծրագրի «Արմավիր քաղաքի թիվ 12 մանկապարտեզ» ՀՈԱԿ ծախսերի «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային կազամակերպություններին)» 4511 հոդվածից պակասեցնել 26867,5 հազար դրամ՝ (4111 հոդվածից՝ 17850,0 հազար դրամ, 4212 հոդվածից՝ 936,0 հազար դրամ, 4213 հոդվածից՝ 240,0 հազար դրամ, 4214 հոդվածից՝ 52,8 հազար դրամ, 4239 հոդվածից՝ 10,0 հազար դրամ, 4241 հոդվածից՝ 140,0 հազար դրամ, 4261 հոդվածից՝ 305,0 հազար դրամ, 4266 հոդվածից՝ 58,0 հազար դրամ, 4267 հոդվածից՝ 7185,2 հազար դրամ, 4269 հոդվածից՝ 80,5 հազար դրամ և 4823 հոդվածից՝ 10,0 հազար դրամ):

դ.11 բաժնի 1 խմբի 2 դասի «Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի «պահոստային ֆոնդ» 4891 հոդվածին ավելացնել 27113,5,0հազար դրամ.

3)Արմավիր համայնքի 2021 թվականի բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:

2.Սույն որոշումն ուժի մեջ մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner