Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստան Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Լերմոնտով փողոցի թիվ 83 տան բնակիչ Սյուզաննա Հովհաննիսյանի՝ Արմավիրի համայնքապետարան մուտքագրված 2024 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 5719 դիմումը և Արմավիրի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 17 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը`
որոշում եմ.
1.Թույլատրել Սյուզաննա Հովհաննեսի Հովհաննիսյանին /ծնվ. 01.09.1989թ./ օտարելու իր անչափահաս երեխաներ Գուրգեն /ծնվ. 11.09.2015թ./ և Սուսաննա /ծնվ. 14.05.2019թ./ Սարգիսի Պողոսյաններին, համաձայն ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի (31․10․2022թ․ ժառանգական գործ 151), ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով հասանելիք Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան գյուղում գտնվող, 02-016-0308-0019 կադաստրային ծածկագրով, 1․09 հա մակերեսով հողամասի յուրաքանչյուրին հավասարաչափ հասանելիք 1/3 բաժնային մասերը։
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին` որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: