Այսօր: Կիրակի, 20 Հոկտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 հոկտեմբերի 2024 թ.

ՍՅՈՒԶԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐ ԳՈՒՐԳԵՆ ԵՎ ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՐԳԻՍԻ ՊՈՂՈՍՅԱՆՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՔ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԸ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետովՀայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերովՀայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստան Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Լերմոնտով փողոցի թիվ 83 տան բնակիչ Սյուզաննա Հովհաննիսյանի՝ Արմավիրի համայնքապետարան մուտքագրված 2024 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 5719 դիմումը և Արմավիրի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 17 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը` 

որոշում եմ.

1.Թույլատրել Սյուզաննա Հովհաննեսի Հովհաննիսյանին /ծնվ. 01.09.1989թ./ օտարելու իր անչափահաս երեխաներ Գուրգեն /ծնվ. 11.09.2015թ./ և Սուսաննա  /ծնվ. 14.05.2019թ./ Սարգիսի Պողոսյաններին, համաձայն ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի (31․10․2022թ․ ժառանգական գործ 151), ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով հասանելիք Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան գյուղում գտնվող, 02-016-0308-0019 կադաստրային ծածկագրով, 1․09 հա մակերեսով հողամասի յուրաքանչյուրին հավասարաչափ հասանելիք 1/3 բաժնային մասերը։

2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին` որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝0c937f01-a0f6-40bd-a1bc-733d9c6e6881



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner