Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի 08.05.2024թ., ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի 18.09.2025թ., Աշոտ Հրանտի Գևորգյանի 03․11․2025թ․ թիվ 5796 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Աշոտ Հրանտի Գևորգյանին (ծնվ․ 27/04/1969թ․), Արգինե Հրանտի Գևորգյանին (ծնվ․ 09/07/1974թ․), Արմեն Հրանտի Գևորգյանին (ծնվ․ 06/09/1972թ․) սեփականության իրավունքով պատկանող (սեփականության վկայական թիվ 0269740) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Հացիկ գյուղում գտնվող գույքին տալ ճշտված հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Հացիկ, 2-րդ փողոց, 26/1 հողամաս։
2․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրած հասցեն ենթակա է պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
4․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։