Ղեկավարվելով «Տեղական իրքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 29-րդ և 620-րդ հոդվածներով, հիմք ընդունելով քաղ. Լյուբով Պավլովի Մեսրոպյանի 2024թ. օգոստոսի 05-ի թիվ 4408 և քաղ. Նարեկ Արմենի Մեսրոպյանի մոր՝ Արմինե Արարատի Մեսրոպյանի 2024թ. օգոստոսի 05-ի թիվ 4429 դիմումները.
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն քաղ. Լյուբով Պավլովի Մեսրոպյանին և քաղ. Նարեկ Արմենի Մեսրոպյանին, իրենց վարձակալությամբ տրամադրված՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղի Երևանյան փողոց 37 հասցեում գտնվող, Արմավիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող /հիմք վկայական` 01082024-04-0007, տրված` 01.08.2024թ./ 0,1137 հա մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 04-047-0198-0002/, այսուհետ Գույք, հանձնել ենթավարձակալության՝ այլ անձի:
2. Սահմանել, որ ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել անշարժ գույքի վարձակալության՝ 06.05.2010թ. սեղ. Նո 2433 պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով:
3. Ենթավարձակալության պայմանագրի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի կանոնները:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |