Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու՝ 2020 թվականի hունիսի 30-ի թիվ 40-Ն որոշումը, Արմավիր համայնքի ենթակայության թիվ 1, թիվ 3 թիվ 6, թիվ 8, թիվ 9, թիվ 11 մանկապարտեզների տնօրենների և թիվ 10 գիշերօթիկ մանկապարտեզի տնօրենի՝ 2021 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 3297, թիվ 3318 ,թիվ 3298, թիվ 3299, թիվ 3300, թիվ 3305 և թիվ 3301 զեկուցագրերը և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի արտոնությունը կիրառել 2021 թվականի հոկտեմբերի 1-ից՝ համաձայն հավելված 1-ի՝
2.Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի դրույքաչափի 50 % նվազեցում արտոնությունը կիրառել 2021 թվականի հոկտեմբերի 1-ից՝ համաձայն հավելված 2-ի՝
3.Որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից :