Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2025թ․ մարտի 28-ի թիվ 2-րդ նիստի թիվ 043-Ա որոշումը և Արշավիր Ազիզի Աբգարյանի 18.12.2024թ. թիվ 6980 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՆ
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում փոփոխություն կատարելու, սեփականության իրավունքով Արշավիր Ազիզի Աբգարյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղում գտնվող 04-047-0196-0005 կադաստրային ծածկագրով 0,333 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասը փոխադրել՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասերի՝ գյուղմթերքների վերամշակման, փաթեթավորման, պահեստավորման շենք և ջերմոցային տնտեսություն կառուցելու համար։
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: