Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով <<Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոց>> ՀՈԱԿ տնօրեն Շ.Օրդուբեկյանի, <<Արմավիրի քաղաքապետարանի երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ տնօրեն Գ.Պողոսյանի 2018 թվականի հոկտեմբերի 29-ի զեկուցագրերը, և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝ ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, արվեստի դպրոցների) ծառայություններից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառում արտոնությունը՝ 2018 թվականի համար սահմանել՝ <<Արմավիրի քաղաքապետարանի երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ սանի համար՝
1. Արմենակ Միրոյան
<<Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոց>> ՀՈԱԿ սաների համար
1.Լևոն Ղանդիլյան
2.Սարգիս Կոստանյան
3.Նարեկ Ղազարյան
4.Պավել Բաբայան
5.Գոռ Հովհաննիսյան
6.Վան Հարությունյան
2.Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, արվեստի դպրոցների) ծառայություններից օգտվողների համար տեղական վճարի դրույքաչափի 50 % նվազեցում արտոնությունը՝ 2018 թվականի համար սահմանել՝ << Արմավիրի քաղաքապետարանի երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ սանի համար՝
1.Շիրվանյան Արման
<Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոց>> ՀՈԱԿ սաների համար
1.Անժելա Քեշիշյան
2.Ալյոնա Դարբինյան
3.Մանե Սումբուլյան
4.Անի Մանուկյան
5.Էլեն Հակոբյան
6.Նուշիկ Հովսեփյան
7.Մելինե Գևորգյան
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|