Այսօր: Երկուշաբթի, 7 Հուլիսի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 169
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



23 հունիսի 2025 թ.

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ  կետով, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>>  48.1 հոդվածի  4-րդ, 5-րդ, 6-րդ և 8-րդ կետերով, 76-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի  <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշման 46.2-րդ կետի <<բ>>  ենթակետով, Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2005  թ.  դեկտեմբերի  29-ի  թիվ  2387-Ն որոշմամբ  հաստատված  կարգի  29-րդ, 35-րդ և  51-րդ կետերով,       հիմք  ընդունելով  Արմավիր  համայնքի  ավագանու  2024թ. նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը և  Նելլի Սերգեյի Մովսիսյանի  21.10․2024թ. թիվ 5855 դիմումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաք Ե. Չարենցի փողոց 20 հասցեում գտնվող 20,0 քմ մակերեսով հողամասին կից (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 17042025-04-0089 վկայական) ընդլայնման նպատակով կառուցապատման իրավունքով լրացուցիչ հողամաս տրամադրելու մասին և հաշվի առնելով այն, որ ընդլայնման նպատակով տրամադրվող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Արմավիր համայնքի Արմավիր քաղաք Ե. Չարենց փողոց, 20/6 հասցեում գտնվող հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 21022025-04-0017 վկայական փաստացի մակերեսը  կազմում է  19,93 քմ, որի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի 102-Ն որոշմամբ հաստատված Արմավիր համայնքի գլխավոր հատակագծի համաձայն` տրամադրվող հողամասը հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակության և ընդգրկված է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում` 

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաք, Ե. Չարենց փողոց, 20 հասցեին կից Արմավիր քաղաք, Ե. Չարենց փողոց, 20/6 հասցեում գտնվող 19,93 քմ մակերեսով հողամասն ընդլայնման նպատակով   կառուցապատման իրավունքով տրամադրել Նելլի Սերգեյի Մովսիսյանին:

2. Ընդհանուր գույքին տալ միասնական հասցե՝ Հայաստանի Հանրապետության  Արմավիրի մարզի Արմավիր համայնք, Արմավիր քաղաք, Ե. Չարենց փողոց, 20/6 հողամաս :

3. Լիազորել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի անունից կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր` գործողության ժամկետը սահմանելով մինչև 18.11.2029 թվականը,իսկ կառուցապատման իրավունքի տարեկան վճար` 12000 (տասներկու հազար)  ՀՀ  դրամ 1 քմ հողամասի համար:

4. Սահմանելոր կառուցապատման իրավունքի պայմանագրի  նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարում է Նելլի Սերգեյի Մովսիսյանը`  իր միջոցների հաշվին,        

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր  համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար սահմանված տեղական վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո:

6․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում  ընդունման պահից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝269e9ff9-a5e9-43c3-9564-b6de2e3ba032



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner