Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2023 թվականի հունվարի 30-ի N 01/14/00558, 2023 թվականի մարտի 13-ի N 01/14/01679 գրությունները և Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 03-ի N 008-Ա որոշումը.
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող Խանջյան գյուղի 5 փողոց 11 հասցեում գտնվող 0,0658 հա մակերեսով /կադաստրային ծածկագիր՝ 04-049-0018-0036/ անշարժ գույքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը:
2. Նվիրառուի հետ սահմանված կարգով կնքել նվիրաբերության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |