Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով և 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով,«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով`
Արմավիր համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի «Արմավիր համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 101-Նորոշման հավելվածների մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն N2, N3, N4 հավելվածների.
1) Արմավիր համայնքի 2021թ. բյուջեի ծախսերում կատարել վերաբաշխում, այդ թվում՝
ա) 01 բաժնի 6 խմբի 1 դասի «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրերի ծախսերի «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածին ավելացնել 10500.0 հազար դրամ` Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցի Հանրապետության-Աբովյան հատվածի, Աբովյան փողոցի Չարենց-Բաղրամյան հատվածի հիմնանորոգման և «Արմավիր քաղաքի թիվ 2 և թիվ 11 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների հիմնանորոգման համար նախագծա-նախահաշվային փաստաթղթեր ձեռքբերելուհամար:
բ) 04 բաժնի 9 խմբի 1 դասի «Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրերի ծախսերի «հողի իրացումից մուտքեր» 8411 հոդվածին ավելացնել -10500.0 հազար դրամ:
2) Արմավիր համայնքի 2021թ. բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: