Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է․
Վավերացնել՝
1․ Արմավիր համայնքի (Հայաստանի Հանրապետություն) և Վիսագինասի ինքնակառավարման (Լիտվայի Հանրապետություն) միջև կնքված համագործակցության պայմանագիրը։
2․ Արմավիրի (Հայաստանի Հանրապետություն) և Նաումբուրգի (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) միջև կնքված համագործակցության հուշագիրը։
3․ Իրանի Իսլամական Հանրապետության Քերման քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արմավիր քաղաքի միջև քույր-քաղաքների հարաբերության վերաբերյալ կնքված փոխըմբռնման հուշագիրը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |