Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղի 1-ին փողոց, 68 հասցեում քաղաքացի Համլետ Սամվելի Մինասյանի կողմից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող 986,0 քմ մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված անասնաշենքը՝ 220,6 քմ արտաքին և 205,0 քմ ներքին մակերեսով, հանգստի սենյակը՝ 36,8 քմ արտաքին և 30,7 քմ ներքին մակերեսով, պահեստը՝ 63,0 քմ արտաքին և 55,4 քմ ներքին մակերեսով, կիսակառույցը՝ 4,6 քմ արտաքին և 3,7 քմ ներքին մակերեսով, կիսակառույցը՝ 146,4 քմ արտաքին և 138,2 քմ ներքին մակերեսով և ծածկը՝ 22,8 քմ մակերեսով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի 27.11.2024թ. տրված թիվ 1470-Ա որոշմամբ ճանաչվել է Արմավիր համայնքի սեփականություն և օրինականացվել է: Քաղաքացի Համլետ Սամվելի Մինասյանի լիազորված անձ Խորեն Գալուստի Խաչիկյանի կողմից դիմում է ներկայացվել Արմավիրի համայնքապետարան նշված շինությունները (անասնաշենքը՝ 220,6 քմ արտաքին և 205,0 քմ ներքին մակերեսով, հանգստի սենյակը՝ 36,8 քմ արտաքին և 30,7 քմ ներքին մակերեսով, պահեստը՝ 63,0 քմ արտաքին և 55,4 քմ ներքին մակերեսով, կիսակառույցը՝ 4,6 քմ արտաքին և 3,7 քմ ներքին մակերեսով, կիսակառույցը՝ 146,4 քմ արտաքին և 138,2 քմ ներքին մակերեսով և ծածկը՝ 22,8 քմ մակերեսով) զբաղեցրած և օգտագործման համար անհրաժեշտ 986,0 քմ մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով իրեն օտարելու մասին: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35 կետի բ) ենթակետով, 35.1 և 36-րդ կետերով, հիմք ընդունելով քաղաքացի Համլետ Սամվելի Մինասյանի լիազորված անձ Խորեն Գալուստի Խաչիկյանի 08.05.2025թ. թիվ 2410 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Մայիսյան, 1-ին փողոց, 68 հասցեում (04-043-0439-0035 կդաստրային ծածկագրով, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման թիվ 08042025-04-0022 վկայական) գտնվող Համլետ Սամվելի Գրիգորյանի կողմից ինքնակամ կառուցված անասնաշենքը՝ 220,6 քմ արտաքին և 205,0 քմ ներքին մակերեսով, հանգստի սենյակը՝ 36,8 քմ արտաքին և 30,7 քմ ներքին մակերեսով, պահեստը՝ 63,0 քմ արտաքին և 55,4 քմ ներքին մակերեսով, կիսակառույցը՝ 4,6 քմ արտաքին և 3,7 քմ ներքին մակերեսով, կիսակառույցը՝ 146,4 քմ արտաքին և 138,2 քմ ներքին մակերեսով և ծածկը՝ 22,8 քմ մակերեսով օտարել Խորեն Գալուստի Խաչիկյանին՝ շինությունները՝ ընդհանուր 494,2 քմ մակերեսով, 1 քմ համար 2418 ՀՀ դրամ, ընդհանուր 1194976 (մեկ միլիոն հարյուր իննսունչորս հազար ինը հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող 986,0 քմ մակերեսով հողամասն օտարել՝ հողամասի կադաստրային արժեքով՝1 քմ համար 1221,0 ՀՀ դրամ, ընդհանուր 1203906 (մեկ միլիոն երկու հարյուր երեք հազար ինը հարյուր վեց) ՀՀ դրամ, ընդհանուր կազմում է 2398882 (երկու միլիոն երեք հարյուր իննսունութ հազար ութ հարյուր ութսուներկու) ՀՀ դրամ:
2. Վաճառքի գնին հավելվում են մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ 26000 (քսանվեց հազար) ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է վճարել 2424882 (երկու միլիոն չորս հարյուր քսանչորս հազար ութ հարյուր ութուներկու) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2424882 (երկու միլիոն չորս հարյուր քսանչորս հազար ութ հարյուր ութուներկու) ՀՀ դրամ գումարը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բյուջե վճարելուց հետո:
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, անշարժ գույքը ձեռքբերողի կողմից 15-օրյա ժամկետում սահմանված վճարները չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։