|
ՆԱԽԱԳԻԾ
|
25 սեպտեմբերի 2024 թ. |
«ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 9 ՄՍՈՒՐ- ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի 2024Թ. ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի լիազորություններն իրականացնող Ա. Բարսամյանի 09.09.2024 թվականի թիվ 5059 զեկուցագիրը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ1. «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերի «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267 հոդվածի սննդամթերքի գնման գործընթացի արդյունքում խնայված գումարներից պակասեցնել 971,8 հազար դրամ և ավելացնել «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածին՝ անկողնային հավաքածու և սպասք ձեռք բերելու համար:
2. «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերի նախահաշվում կատարել համապատասխան փոփոխություններ:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
Փաստաթուղթ՝ | 789d28cf-6b4b-477d-bd17-ce6901a0b140 |
|