Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը ,Լարիսա Արշակի Համբարչյանի 19․03․2025թ․ թիվ 1515 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Լարիսա Արշակի Համբարչյանին (ծնվ․ 17․05․1965թ․) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Մայիսյան, 04-043-0864-0013 կադաստրային ծածկագրով 500 քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած 100 քմ մակերեսով հողամասը անհատույց հատկացնել նրան՝ սեփականության իրավունքով,իսկ 150 քմ մակերեսով հողամասն օտարել ուղիղ վաճառքի միջոցով հողամասի կադաստրային արժեքի 30%-ի չափով՝ 1 քմ հողամասի համար ՝ 366,3 ՀՀ դրամ , ընդհանուր 54945 (հիսունչորս հազար ինը հարյուր քառասունհինգ) ՀՀ դրամ։
2.Լարիսա Արշակի Համբարչյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղում գտնվող գույքին (կադաստրային ծածկագիր 04-043-0864-0013) տալ ճշտված հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Մայիսյան, Այգեգործական 3-րդ թաղամասի 3-րդ փողոց, 14 հողամաս։
3․ Սույն որոշմամբ սահմանված իրավունքները ենթակա են պետական գրանցման։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու , հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի ) նախապատրաստման համար սահմանված տեղական վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
5․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։