Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ, 49-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թ հունվարի 17-ի թիվ 01 արտահերթ նիստի 006-Ա որոշումը, Վարուժան Կիրակոսյանի 10.05.2022թ. թիվ 2483 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Վարուժան Կիրակոսյանին և Բավական Մնացականի Կիրակոսյանինպատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղում գտնվող 04-0066-0047-0008 կադաստրային ծածկագրով գույքին տալ ճշտված հասցե՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Արմավիր համայնք, Մյասնիկյան գյուղ, Ա.Խանջյան փողոց 81:
2. Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: