Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2025 թվականի մարտի 28-ի N 01/14/02436 գրությունը․
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող Խանջյան գյուղի 5 փողոց 11/2 հասցեում գտնվող 0,01091 հա մակերեսով /կադաստրային ծածկագիր՝ 04-049-0018-0040/ անշարժ գույքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը:
2. Նվիրառուի հետ սահմանված կարգով կնքել նվիրաբերության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |