Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի թիվ -Ա որոշումը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների /համայնքային գերեզմանատուն/ նպատակային նշանակության հողերից` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Ա․ Իսահակյան փողոց 96/1 հասցեում գտնվող` 04-001-0133-0012 ծածկագրով, 412,0 քմ մակերեսով պատմական և մշակութային գործառնական նշանակության հողամասը տրամադրել մրցութային եղանակով՝ քարի վերամշակման արտադրամաս կառուցելու նպատակով:
2. Կառուցապատման տրամադրման ժամկետ սահմանել 15 տարի:
3. Սահմանել.
ա) առաջին հինգ տարվա ընթացքում /հողամասի/ մեկ քմ մակերեսի կառուցապատման վճարը՝ յուրաքանչյուր տարվա համար 400 /չորս հարյուր/ ՀՀ դրամ:
բ) յուրաքանչյուր հինգ տարին մեկ կառուցապատման վճարը ենթակա է վերանայման` գործող վարձավճարի 30 %-ի չափով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: